Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել հատուկ դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանի գործի վերաբերյալ, որը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 142-րդ հոդվածի 2-րդ մասով (անառակաբարո գործողություններ) Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի աշակերտների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Դատարանւը մեղադրյալին մեղավոր է ճանաչել և դատապարտել է 2 տարի ազատազրկման:
Ավելի վաղ դատաքննության ընթացքում թիվ 11 դպրոցի աշակերտուհի Հասմիկ Սինանյանի փաստաբանը պահանջել էր մեղադրյալի նկատմամբ կիրառել պատժի առավելագույն չափը` 5 տարի:
Դատարանի որոշումը չի բավարարել ոչ տուժածներին, ոչ ակտիվիստներին, որոնք բազմիցս բողոքի ակցիաներ են կազմակերպել: Նրանք նշել են, որ այս գործով կայացված դատավճիռը բողոքարկելու են վերին ատյաններում: