Մայիսի 24-ին ավարտվեց շախմատի ԱՄՆ առաջնությունը, որն ընթանում էր Սենտ Լուիսում: Վերջին 10-րդ տուրում կայացան 2 պարտիաներ, որոնց արդյունքում որոշվեց հաղթողը: Յուրի Շուլմանը միավորները կիսեց Գատա Կամսկու հետ, իսկ Ալեքսանդր Օնիշչուկը` Հիկարա Նակամուրայի հետ, պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի:
Կամսկին 7 միավորով զբաղեցրեց 1-ին տեղը, Շուլմանը դարձավ արծաթե մեդալակիր, Նակամուրան 6 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը:
ԱՄՆ առաջնությունում հայ շախմատիստ Վարուժան Հակոբյանը 5 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը, Մելիքսեթ Խաչինյանը և Լևոն Ալթունյանը` 3.5 միավորով համապատասխանաբար 20-րդ և 21-րդ տեղերը: