25 մայիսի 2010 - 12:37 AMT
Վլադիմիր Հակոբյանը Աստրախանի Գրան պրիում գրավեց վերջին տեղը

Մայիսի 24-ին Ռուսաստանի Աստրախան քաղաքում տեղի ունեցավ շախմատի տղամարդկանց Գրան պրիի 13-րդ տուրը: Այդ տուրում հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հանդիպել է ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ, պարտիան ավարտվեց ոչ ոքի:

Հակոբյանը 5,5 միավորով զբաղեցրեց վերջին տեղը մրցաշարային աղյուսակում, իսկ Յակովենկոն 7 միավորով 3-րդ տեղում է: Գրան պրիի հաղթող դարձավ Պավել Էլյանովը 8 միավորվ, 2-րդ տեղում է Ռուսլան Պոնոմարյովն Ուկրաինայից 7 միավորով: