25 մայիսի 2010 - 13:34 AMT
Եվրահանձնաժողովը չի կորցնում հայ-թուրքական արձանագրությունները վավերացված տեսնելու հույսը

Եվրահանձնաժողովը հավատում է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը լավագույն ուղին է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, որը ցանկացավ չնշել իր անունը: «Անշուշտ, մեզ վշտացրեց հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցումը: Սակայն, մենք շարունակում ենք հավատալ, որ արձանագրությունների վավերացումը հնարավոր է»,-ասել է նա: