26 մայիսի 2010 - 12:45 AMT
Երևանում մեկնարկել է «Դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարի և քրեական քաղաքականության իրականացման համատեքստում» աշխատաժողովը

ՀՀ գլխավոր դատախազության և Եվրոպայի միության եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ Երեւանում իր աշխատանքները սկսեց՝ «Դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարի և քրեական քաղաքականության իրականացման համատեքստում»խորագրով աշխատաժողովը:

«Տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիք (ԹԱՅԵՔՍ)» ծրագրի շրջանակներում կազմակերպվող աշխատաժողովին հրավիրվել և մասնակցում են Հայաստանի դատաիրավապահ մարմնի ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ:

Երկօրյա աշխատաժողովում կքննարկվեն քրեական քաղաքականության սահմանման, կոռուպցիոն ռիսկերի նվազման, մարդկանց իրավական պաշտպանության նոր արդյունավետ միջոցների ստեղծման, նշված ոլորտներում դատախազության դերի, դատախազի լիազորությունների իրացման մեխանիզմների հետ կապված խնդրահարույց հարցերը:

Աշխատաժողովի ժամանակ տեղի կունենա նաև ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության 2009թ. տարեկան գործունեության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ ժողովածուի շնորհանդեսը, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: