26 մայիսի 2010 - 14:29 AMT
Հայաստանի հավաքականը FIFA-ի վարկանիշով զբաղեցնում է 100-րդ տեղը

Մայիսի 26-ին FIFA-ն (Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան) հրապարակել է մարտ ամսի ազգային հավաքականների հերթական վարկանիշային ցուցակը: Վերջին վարկանիշի հետ համեմատած, որը ներկայացվել էր ապրիլին, Հայաստանի հավաքականը իջել է 1 հորիզոնականով: Հիմա, հավաքականը

311 միավորով 100-րդ տեղում է:

Ադրբեջանի հավաքականը (259 միավոր) 109-րդ տեղում է, իսկ Վրաստանի հավաքականը (217 միավոր)` 120-րդ:

Առաջին տեղում է աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը (1611 միավոր), երկրորդ տեղում` Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը (1565 միավոր), երրորդ տեղում` Պորտուգալիայի հավաքականը (1249 միավոր):

Հաջորդ վարկանիշային ցուցակը FIFA-ն հրապարակելու է հուլիսի 14-ին աշխարհի առաջնության ավարտից հետո: