26 մայիսի 2010 - 14:35 AMT
Աբդուլլահ Գյուլ. Ներկայիս ստատուս-կվոն Կովկասում հակասում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին

Ներկայիս ստատուս-կվոն Կովկասում հակասում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին: Այդ մասին Աստանայում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: «Իմ այցը Հայաստան 2008թ. որոշ չափով խարխլեց այդ ստատուս-կվոն: Հարկավոր է վարել չափավոր, սակայն վճռական գործունեություն: Եթե առաջիկա երկու տարում ոչինչ չփոխվի, ապա չի փոխվի և հաջորդ 10 տարում: Ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա, ինչն օգուտ չի բերի կողմերից և ոչ մեկին»,-ասել է Թուրքիայի նախագահը: