13 հոկտեմբերի 2001 - 23:02 AMT
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԿՈԼԻՆ ՊԵՏԵՐՍՈՆԸ ՄԻՆԵՍՈՏԱՅԻՑ ՄԻԱՑԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԲԻՆ»
Ամերիկայի Հայկական Համագումարը ողջունել է Մինեսոտայի նահանգից ներկայացուցիչների պալատում ընտրված կոնգրեսական Կոլին Պետերսոնին, որը միացել է, այսպես կոչված, «հայկական խմբին»: Նա ամերիկյան հայերի շահերը պաշտպանող խմբի 106-րդ անդամը դարձավ: Համագումարի ղեկավարությունը հույս հայտնեց, որ Պետերսոնը Մինեսոտան ներկայացնող իր մյուս գործընկերներին կհամոզի միանալ խմբին: Հայտնի է, որ Մինեսոտայից այժմ արդեն երկու կոնգրեսական «Հայկական խմբի» կազմում են: Կոնգրեսական Պետերսոնը աջակցել է 1915թվականի ցեղասպանությունը ճանաչող «հայկական բանաձեւին» եւ Ազատության աջակցման Ակտի 907-րդ ուղղման պահպանմանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: