13 հոկտեմբերի 2001 - 22:58 AMT
ՎՐԱՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԵՏԱՔՆՆԵԼ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ 14 ՀԱՅԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ելենա Թեւդորադզեն Վրաստանի իրավապահ մարմիններից պահանջել է մանրակրկիտ հետաքննել Աբխազիայում 14 հայազգի խաղաղ բնակիչների մահվան հանգամանքները: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ելույթ ունենալով խորհրդարանում, Ելենա Թեւդորադզեն ասել է, որ վրացական իշխանութունը պետք է «մաքսիմալ ուշադրություն» հատկացնեն այդ հետաքննությանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: