13 հոկտեմբերի 2001 - 19:12 AMT
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԱՅՏՆՈՒՄ Է, ՈՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՉԻ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Պաշտոնական Վաշինգտոնը գտնում է, որ Ադրբեջանի կողմից «հակաահաբեկչական գործողությունների» սկիզբը Լեռնային Ղարաբաղում ոչ մի լավ բան չի խոստանում Բաքվին: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին ադրբեջանական ANS հեռուստաալիքին տրված հարցազրույցում հայտնել է Բաքվում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռոսս Ուիլսը: Նրա խոսքերով, զինվորական գործողությունների սկսումը կարող է անկայունացնել իրադրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Դեսպանի հայտարարությունը հետեւել է Ադրբեջանի ազգային անվտանգության եւ պաշտպանության նախարարների` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ զինվորական գործողությունների սկսման հնարավորության մասին հայտարարություններից հետո: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: