27 մայիսի 2010 - 17:41 AMT
Մայիսի 31-ը սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնն է Մայիսի 31-ը սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնն է

Մայիսի 31-ին` սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած հանդիսավոր թափորը` Մայր Աթոռի միաբանների, Գևորգյան հոգևոր ճեմարանի և հայաստանյան բուհերի ուսանողների ու հավատավոր ուխտավորների մասնակցությամբ, կառաջնորդվի Սուրբ Հռիփսիմե վանք: Եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ և հավարտ Պատարագի կկատարվի անդաստանի արարողություն:

Սուրբ Հռիփսիմե վանք կտարվի նաև Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Հռիփսիմե կույսի Աջը, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը: