13 հոկտեմբերի 2001 - 00:24 AMT
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ
Հայաստանի Կենտրոնական բանկը հաստաել է հայկական ազգային արժույթի` դրամի խորհրդանիշը: Այն իրենից ներկայացնում է հայկական այբուբենի մեծատառ «Դ» տառը երկու լայնակի գծիկներով: Հայկական դրամի խորհրդանիշի ստեղծման մրցույթի հաղթողներ դարձան դիզայներներ Քոմենդարյանն ու Հարութչյանը: Մրցույթի հաղթողները կստանան մրցանակ 50 հազար դրամի չափով (շուրջ $90): Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: