27 մայիսի 2010 - 18:29 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին առաջարկել է «Home-Zone» փաթեթի նոր տարբերակը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին առաջարկել է «Home-Zone» փաթեթի նոր` բոլոր միջոցները մեկ սարքում համատեղող «Home-Zone 2» տարբերակը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից,

«Home-Zone 2» փաթեթի շրջանակներում ինտերնետի առավելագույն արագությունն ամսվա առաջին 10 ԳԲ-ի համար կազմում է 7.2 Մբիթ/վրկ, իսկ այնուհետև` 128 Կբիթ/վրկ: Իսկ մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում` E960 3G Wi-Fi երթուղղիչը տրամադրվում է ընդամենը 20000 դրամով: Փաթեթի ամսավճարը կազմում է 16000 դրամ: