29 մայիսի 2010 - 16:27 AMT
Գյումրիում կանցնի Հայաստանի լողի պատանեկան առաջնությունը

Մայիսի 28-ին Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի մարզական ակումբի լողավազանում տեղի ունեցավ Հայաստանի լողի պատանեկան բաց առաջնությունը: Առաջնությանը մասնակցեց 100 մարզիկ: Մասնակցեցին նաև սահմանափակ հնարավորություններով մարզիկներ, որոնք արժանացան դիպլոմների: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի մամլո ծառայությունում:

Իսկ մայիսի 30-31-ին Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի հավաքականի 6 լողորդներ Գյումրիում կմասնակցեն Հայաստանի լողի պատանեկան առաջնությանը: Առաջնությանը կմասնակցի 120 մարզիկ Երևանից, Վանաձորից և Գյումրիից: