Սիրիական ծագումով ֆրանսիացի գործարար Օմար Արֆուշը մեղադրել է Ադրբեջանին Եվրատեսիլ 2010-ի արդյունքները կեղծելու մեջ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է անկախ ֆրանցիացի լրագրող Ժան Էքյանը` մեջբերելով հեռուստատեսության մասին jeanmarcmorandini.com ֆրանսիական կայքը:
Jeanmarcmorandini.com-ին տված բացառիկ հարցազրույցում Արֆուշը հայտարարել է, որ Ադրբեջանը ճնշում է գործադրել տարբեր երկրների ժյուրիի վրա` դեսպանատների միջոցով կաշառելով նրանց:
Երգի միջազգային 55-րդ մրցույթը` Եվրատեսիլը, կայացել է մայիսի 29-ին Օսլոյում: Մրցույթի եզրափակչում մասնակցում էին Եվրոպայի 39 երկրների ներկայացուցիչներ: Հանդիսատեսի և ժյուրիի քվեարկության արդյունքում հաղթող է դարձել Լենա Մայեր-Լանդրուտը Գերմանիայից (246 միավոր): Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը զբաղեցրել է 7-րդ տեղը (141 միավոր), Ադրբեջանի ներկայացուցիչը` Սաֆուրա Ալիզադեն` 5-րդը (145):