Մայիսի 31-ին` ծխելու դեմ պայքարի միջազգային օրը, Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում կայացել է այս թեմայով ծաղրանկարների ցուցահանդես:
«Յուրաքանչյուր տարի ծխելու դեմ պայքարի օրը նշվում է տարբեր կարգախոսներով, և այս տարվա կարգախոսն է «Ծխախոտը և սեռը. ուշադրություն կանանց նկատմամբ», քանի որ ծխախոտ արտադրողները տարբեր հնարքներ են մտածում կանանց ծխելուն հաղորդակից դարձնելու համար` ներկայացնելով ծխախոտը որպես նրբագեղության խորհրդանիշ: Մեր նկարիչներից շատերը տղամարդ են և ծխախոտով կանանց հրապուրիչ չեն համարում»,- լրագրողներին հայտնել է ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը` «Մարդու առողջության հիմնադրամ» հասարակական կազմակերպության ղեկավար Դավիթ Պետրոսյանը:
Ցուցահանդեսում իրենց բացասական կարծիքը ծխելու մասին հայտնեցին հայկական շոու բիզնեսի աստղերը:
Վիճակագրության տվյալներով ամեն տարի 5 մլն մարդ մահանում է ծխելուց:
2009-ին արձանագրվել է, որ Հայաստանի չափահաս բնակչության 27 տոկոսը պարբերաբար օգտագործում է ծխախոտ, ընդ որում 52 տոկոսը տղամարդիկ են: