1 հունիսի 2010 - 10:54 AMT
Մայիսին Հայաստանում ոսկերչական իրերի գները բարձրացել են 1 տոկոսով

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2010թ. մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցված 0.9 տոկոս գնաճի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել ոսկերչական ապրանքների 1.0 տոկոս, հագուստի և գործվածքի 1.2 տոկոս և կոշկեղենի 4.2 տոկոս գնաճը:

2010թ. մայիսին ապրիլի համեմատ բենզինը և դիզելային վառելիքը հանրապետությունում թանկացել են համապատասխանաբար 0.7 տոկոս և 0.8 տոկոս ով: 2010թ. մայիսին 2009թ. մայիսի համեմատ գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 31.1 տոկոս և 34.4 տոկոս, իսկ 2009թ. դեկտեմբերի համեմատ` 7.4 տոկոս և 11.1 տոկոս գնաճ: