Բիզնես-գործընթացների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում հաստատվել են ներդրումային ծրագրի նախագծերը. «Տրանսպորտային ծառայությունների զարգացում», «Դեպոյի տնտեսության արդիականացում», «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում», «Հակաճգնաժամային ծրագիր», «ՀԿԵՈՒ նախագծերը որպես զարգացման ազգային ծրագրեր»:
Ինչպես հայտնում է ընկերության մամլո ծառայությունը, այս նախագծերը նպաստելու են կազմակերպության կատարելագործմանը և ՀԿԵՈՒ ներդրումային գործունեության արդյունավետության բարձրացմանը, հսկողության պատասխանատվության բարձրացմանը ներդրումային միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ:
«Երկաթուղու միջնաժամկետ ներդրումային ծրագրի իրագործումը 2010-2012թթ. անցկացվելու է նախագծային կառավարման սկզբունքով»,- ասվում է հայտարարությունում: