1 հունիսի 2010 - 15:58 AMT
Թուրքական համալսարանում Հակոբ Պարոնյանին նվիրված գիտաժողով տեղի կունենա

Մայիսի 5-ին Թուրքիայի Բողազիչի համալսարանում տեղի կունենա հայ դասական Հակոբ Պարոնյանին նվիրաված գիտաժողով: Ինչպես ասվում է ARAS YAYINCILIK-ի հաղորդագրության մեջ, գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն թուրք և հայ հետազոտողներ, մասնավորապես, պրոֆեսոր Գևորգ Բարդակչյանը Միչիգանի համալսարանից, «Մեծապատիվ մուրացկաններ» և «Բաղդասար ախպար» պիեսների թարգմանիչներ Տրաբզոնի լեզվի ու թարգմանությունների կենտրոնից, Պարոնյանի ստեղծագործության մասին զեկույցով հանդես կգա Զաքարիա Միլդանօղլուն «Ակոս» թերթից:

Գիտաժողովը կկայանա «Ավանգարդի առաջին օսմանյան թատրոնը»ծրագրի ծրջանակներում: