Մայիսի 30-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվեց «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» Հայաստանի 11-րդ առաջնությունը: Առաջնությանը մասնակցեցին Հայաստանի ու Արցախի տարբեր մարզերից 18 թիմեր, այդ թվում` Երևանից, Գյումրուց, Ստեփանակերտից, Բերձորից:
Ինչպես հայտնեցին «Գիտակների Հայկական Ասոցիացիա», վարողը հայտնի պետերբուրգցի գիտակ Ալեքսեյ Բոգոսլովսկին էր, որին արդեն երրրորդ տարին անընդմեջ վստահվում է Հայաստանի առաջնության անցկացումը: Առաջնությունն անցկացվում էր չորս փուլով՝ յուրաքանչյուրը 15-ական հարցով:
Այս անգամ , Հայաստանի չեմպիոն հռչակվեց «Պերեզագրուզկա» թիմը, որը դժվարին պայքարում հաղթեց Հայաստանի բազմակի չեմպիոն «ԴԱՖ» թիմին և Հարավային Կովկասի 2008 թվականի չեմպիոն «Հայաստան» թիմին:
Ուսանողական թիմերից իրեն լավ դրսևորեց «Մաֆիոզներ» (ԵՊՀ) թիմը, որը երկրորդ տարին անընդմեջ զբաղեցրեց պատվավոր հինգերորդ տեղը, արցախյան թիմերից լավագույնն էր Ստեփանակերտի «Վարանդա» թիմը`ընդհանուր հաշվարկում գրավվելով 6-րդ տեղը:
Ըստ «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանի, առաջնությունը Արցախում անցկացնելու մտահաղացումը պատկանում էր ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանին: «Դրա համար կային լավ նախադրյալներ: Առաջինը` Արցախում ինտելեկտուալ շարժումը խթանելն էր, իսկ երկրոդը,դա արդեն բարի ավանդույթ դարձած,մայրաքաղաքից դուրս այսպիսի խոշոր միջոցառումներ անցկացնելն է»,- նշում է նախագահ Տիգրան Քոչարյանը:
Այս տարի սա արդեն չորրորդ ինտելեկտուալ մրցաշարն է, որը կազմակերպվում է «Քաղծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղը՝ ՀՀ կառավարության և անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի աջակցությամբ:
Հայկական թիմերին առջևում սպասում է նոր խոշոր մրցախաղ՝ Հարավային Կովկասի առաջնությունը, որը կանցկացվի հուլիսին Բաթումում, որտեղ նրանք իրենց ուժերը կչափեն Վրաստանի ու Ադրբեջանի լավագույն թիմերի հետ: