1 հունիսի 2010 - 19:05 AMT
«Արևելյան գործընկերությունը» գործնական պլանում արդյունավետ ծրագիր չէ

ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությունը գործնական պլանում արդյունավետ ծրագիր չէ: Այդ մասին Վարշավայում լրագրողների հետ զրույցում հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Պավել Կովալը: «Իհարկե, լավ է, որ գոյություն ունի նման նախաձեռնություն, բայց այն ամենաարդյունավետը չէ»,- ասել է պատգամավորը: Նրա խոսքով, այդ նախաձեռնության միջոցով Լեհաստանն ազդում է 6 հետխորհրդային երկրների հանդեպ Եվրամիության քաղաքականության վրա: Պավել Կովալը գտնում է, որ անհրաժեշտ է գնահատել, թե որքանով է այդ առաջարկը մրցունակ Մոսկվայից բխող առաջարկների նկատմամբ:

«Բայց, իհարկե, Բրյուսելի համար ավելի լավ է Բելառուսն ու Ուկրաինան դիտարկել Հարավային Կովկասի երկրների հետ մեկ նախագծում, քան, օրինակ, Մարոկկոյի հետ փաթեթում»,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը: