1 հունիսի 2010 - 19:55 AMT
Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին

Հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին՝ ռազմական կցորդ գնդապետ Ալեքսանդր Ֆրոլովի ծառայողական առաքելության ավարտի և նորանշանակ կցորդ գնդապետ Եվգենի Վասիլևի նշանակման կապակցությամբ:

Արժանին մատուցելով ռազմական կցորդ Ալեսքսանդր Ֆրոլովին հայ-ռուսական ռազմական ակտիվ համագործակցության համար՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահություն հայտնեց, որ գնդապետ Եվգենի Վասիլևի ծառայության ընթացքում հայ-ռուսական ռազմական համագործակցությունը էլ ավելի կխորանա, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: