1 հունիսի 2010 - 21:03 AMT
ՀԱԵ Ռուսական թեմի ներկայացուցիչներն այցելել են Մոսկվայում կառուցվող Հայկական վանքային համալիր

Նախօրեին Մոսկվայում կայացավ Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Նոր Նախիջևանի և Ռուսական թեմի հոգևորականների ամենամյա ժողովը: Թեմի մամլո դիվանի տեղեկատվության համաձայն, ժողովի ժամանակ շոշափվել է բոլոր եկեղեցական ծեսերի անցկացումը չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտության խնդիրը, հաղորդում է «Բլագովեստ-ինֆո»-ն:

Ժողովի մասնակիցները քննարկել են նաև երիտասարդական կազմակերպությունների ու դեռահասների դաստիարակության կենտրոնների գործունեության ակտիվացման հարցը: Ժողովի վերջին օրը թեմի հոգևորականները` եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի գլխավորությամբ այցելեցին Մոսկվայում` Օլիմպիական պողոտայում կառուցվող Հայկական վանքային համալիր: