1 հունիսի 2010 - 21:19 AMT
Հայաստանի վարչապետը երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հանդես է եկել խոսքով

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբհանդես է եկել խոսքով: Նա, մասնավորապես, ասել է. «Հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Շատերն այն նշում են որպես երեխաների տոն: Դա պատահական չէ, քանզի հարգանքն ընտանիքի ու սերը երեխաների հանդեպ մեր հիմնական ավանդույթներից են: Մեզնից յուրաքանչյուրն անում է հնարավորը, որ երեխաներին փոխանցվեն ընտանեկան ջերմությունն ու հոգատարությունը: Բոլոր երեխաներին ցանկանում եմ առողջություն ու անամպ երկինք: Մեր նպատակն է, որ նրանք ունենան անհոգ մանկություն, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագա: Այս պայծառ ու լուսավոր օրվա կապակցությամբ մաղթում եմ խաղաղություն ու ամենայն բարիք», հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: