1 հունիսի 2010 - 21:24 AMT
Ֆրանսիայի ԱԳՆ. «Վեցնյակը» մտադիր է հասնել Իրանի դեմ շուտափույթ պատժամիջոցների ներմուծմանը

«Վեցնյակն» այլընտրանք չունի, բացի Իրանի դեմ շուտափույթ պատժամիջոցների ներմուծմանը հասնելուց»,- հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բեռնար Վալերոն: Նրա խոսքով, ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը ցույց է տալիս Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային հանրության հիմնական անհանգստությունն առաջացնող զանազան առումներով առաջընթացի բացակայությունը: Ֆրանսիայի ԱԳՆ-ն Իրանին կոչ է արել անհապաղ իրականացնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի և ՄԱԳԱՏԷ-ի որոշումը և սկսել համագործակցությունը միջազգային հանրության հետ`միջուկային հարստացման հետ կապված Իրանի գործունեության վերաբերյալ կասկածները փարատելու նպատակով, հաղորդում է Reuters-ը: