2 հունիսի 2010 - 15:17 AMT
ՀՀ նախագահի ոչ պաշտոնական շփումները Դոնի Ռոստովում փոխարինվեցին պաշտոնական հանդիպմամբ

Ինչպես տեղեկացրեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստան մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցելության ծրագրում փոփոխություն է տեղի ունեցել: Թեև նախատեսված էր, որ նախագահ Սարգսյանն այցելության ընթացքում կհետևի նաև Դոնի Ռոստովում ՌԴ նախագահի մրցանակի համար անցկացվող ձիարշավին, սակայն Դմիտրի Մեդվեդևի հետ երկկողմ հանդիպման պատճառով նա չի կարողացել այցելել ձիարշավարան: Արմեն Արզումանյանը հայտնեց, որ ծրագրի փոփոխության պատճառով նախագահ Սերժ Սարգսյանը չի կարողացել ներկա գտնվել միջոցառմանը:

Նախագահի մամլո խոսնակի փոխանցմամբ, նմանատիպ միջոցառումները հարթակ են դառնում երկրների ղեկավարների ոչ պաշտոնական շփումների համար, սակայն, ինչպես հայտնեց Արմեն Արզումանյանը, «Ռուսաստանի նախագահի առաջարկով ոչ պաշտոնական շփումները փոխարինվեցին պաշտոնական հանդիպմամբ, որը տևեց շուրջ մեկ ժամ»: