2 հունիսի 2010 - 15:59 AMT
Հայաստանում կապի ծառայությունները հասանելի են դառնում

2010 թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում կապի ծառայությունների սակագները անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2 տոկոսով: Այս մասին PanARMENIAN.Net –ին հայտնել են Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունում:

2010 թ. էլետրակապի միջազգային խորհրդի զեկույցի համաձայն, IKT ծառայությունների զամբյուղի արժեքի ցուցանիշը 2009 թ. նվազել է 3.04 կետով` ինդեքսը 4.94 էր` 2008 թ 7.98-ի համեմատ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ 2010 թ. ինտերնետի գները նվազելու են շուկայում մրցունակության բարձրացման շնորհիվ: