Հանձնաժողովի արդյունաբերության ենթահանձնաժողովը մշակել և էկոնոմիկայի նախարարությանն է ներկայացրել ՀՀ կառավարության` Արդյունաբերության զարգացման հայեցակարգի շուրջ իր առաջարկությունները. հայեցակարգը կառավարությունը նախատեսում է հաստատել այս տարի ամռանը, նախնական քննարկումը տեղի է ունեցել հունվարին:
Ենթահանձնաժողովը քննարկել և առաջարկություններ է ներկայացրել` կապված ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հետ:
Հարկերի, տուրքերի ենթահանձնաժողովը` քննարկելով գազի սակագնի գնագոյացման հարցերը և մասնակցելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքներին, տեղեկանքեզրակացություն էր պատրաստել գազի սակագների վերաբերյալ, ինչն ընկերությունը հաշվի չառավ նոր սակագները կիրառելիս: Ենթահանձնաժողովը մնում է իր համոզմանը, որ «Հայռուսգազարդը» պետք է շահագործման ծախսերը նվազեցնելու քաղաքականություն վարի:
Սրանք միայն երեքն են այն հարցերից, որոնց մեկ տարվա ժամանակահատվածում ընթացք են տվել ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի 16 ենթահանձնաժողովները:
Մայիսի 31ին հանձնաժողովի նիստում մեկ տարվա աշխատանքի հաշվետու զեկուցմամբ հանդես է եկել հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Հաղորդում է ՀՀ հանրային խորհրդի մամլո ծառայությունը: