2 հունիսի 2010 - 17:02 AMT
Ստամբուլում ուժեղացվել է հրեական հիմնարկների պահպանությունը

Թուրքիայում ծագած հակաիսրայելական տրամադրությունների պատճառով ուժեղացվել է Ստամբուլում գտնվող հրեական համայնքի հիմնարկությունների պահպանությունը: Թուրքիայի ներքին գործերի նախարար Բաշար Աթալայը հայտարարել է, որ ուժեղացվել է նաև Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչության շենքի պահպանությունը, հաղորդում է ZMAN.com-ը: Ստամբուլում ապրում է մոտ 20 հազ. հրեա, կա երկու սինագոգ: