2 հունիսի 2010 - 17:17 AMT
Հայաստանում աֆրիկյան ժանտախտի զոհ է դարձել 1090 գլուխ խոզ

Աֆրիկյան ժանտախտիհամաճարակի արդյունքում Հայաստանում մորթվել է 1090 խոզ, լրագրողներին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: «Աֆրիկյան ժանտախտի բռնկվելու մասին տեղեկատվություն ստացվել է Տավուշի, Լոռու, Արմավիրի մարզերից, այն տեղային բնույթ է կրում և գտնվում է մեր հսկողության տակ, ուստի անհանգստության առիթներ չկան»,- ասել է նա:

Ինչպես նշել է Գերասիմ Ալավերդյանը, Հայաստանում աֆրիկյան ժանտախտի համաճարակը 2007-ին նրա անարդյունավետ վերացման հետևանք է: Այդ ժամանակ երկրում ժանտախի զոհ գնաց 20 000 խոզ, ինչը կազմում է խոզերի գլխաքանակի 10-11 տոկոսը: