Մայիսի սկզբին 50-հոգանոց մի խումբ, այդ թվում նաև Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, «Բարեգործական մարզական մղոն» ծրագրի շրջանակներում քայլով, վազքով և անվասայլակներով անցան 1,6 կմ` Մատենադարանից մինչև Հանրապետության հրապարակ: Միջոցառման նպատակն էր դրամահավաքը ՀՀ պարալիմպիկ կոմիտեի օգտին:
Իսկ արդեն մայիսի ավարտին Մեծ Բրիտանիայի դեսպանը ՀՀ Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանին հանձնեց 1 մլն դրամի անդորագիրը, PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը:
Այդ գումարի շնորհիվ, Պարալիմպիկ կոմիտեն կոնֆերանս է կազմակերպում` նվիրված պարալիմպիկ մարզիկների իրավունքներին և պարալիմպիկ մարզաձևերի ամենամյա փառատոն:
Հակոբ Աբրահամյանի խոսքերով, «Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ հատուկ կարիքներով մարդկանց խնդիրները ուշադրության են արժանանում»: Իր հերթին դեսպան Չարլզ Լոնսդեյլն ասաց, որ «Բարեգործական սպորտային մղոն»-ը կարող է դառնալ ամենամյա միջոցառում և հաջողություն մաղթեց Հայաստանի պարալիմպիկ թիմին Լոնդոնի 2012 թվականի պարալիմպիկ խաղերում:
«Բարեգործական սպորտային մղոն» (Sport Relief Mile) նախաձեռնությունը պատկանում է բրիտանական բարեգործական Comic Relief կազմակերպությանը, որը վերջին 25 տարիների ընթացքում բարեգործական կազմակերպությունների համար ավելի քան կես միլիարդ ֆունտ ստեռլինգ է հավաքագրել հանգանակությունների միջոցով:
2010թ. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը «Բարեգործական սպորտային մղոն»-ը կանցկացնի աշխարհի տարբեր երկրներում: Հայաստանում «Բարեգործական սպորտային մղոն»-ի կազմակերպիչներն էին Բրիտանական դեսպանատունը Երևանում, Բրիտանական խորհուրդը և Հայաստանի պարալիմպիկ կոմիտեն: