3 հունիսի 2010 - 11:03 AMT
ANCA-ն օն-լայն ակցիա է սկսում Հայաստանին առնչվող երկու հարցերի վերաբերյալ

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) օն-լայն ակցիա է սկսում Հայաստանին առնչվող երկու հարցերի վերաբերյալ: ANCA-ն կոչ է անում ԱՄՆ հայ համայնքին հարցումներով դիմել Կոնգրես և Սենատ:

«Հարցապնդումներ հղեք ԱՄՆ Կոնգրես Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին Վուդրո Վիլսոնի անվան մրցանակ շնորհելու կապակցությամբ հետևյալ հասցեով. http://www.capwiz.com/anca/issues/alert/?alertid=15045776.: Երկրորդ նամակը պետք է հասցեագրել Սենատին, որտեղ լսումներ տեղի կունենան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության վերաբերյալ հետևյալ հասցեով. : http://www.capwiz.com/anca/issues/alert/?alertid=15062881: