3 հունիսի 2010 - 17:28 AMT
Թուրք գրողը հանդես կգա Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին զեկույցով

Թուրք ակտիվիստ, գրող Սաիդ Չեթինօղլուն հունիսի 8-ին հանդես կգա Մեծ Բրիտանիայի խորհրդարանում` «Մեր քաղաքականության վերաիմաստավորումը Թուրքիայում. Արդյո՞ք մեր թողտվությունը Ցեղասպանության մերժման հարցում մարդու իրավունքների էլ ավելի մեծ խախտումների չհանգեցրեց» զեկույցով: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած Armenian Solidarity կազմակերպության հաղորդագրության մեջ:

Սաիդ Չեթինօղլուն եղել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «1915` նախապատմական և հետպատմական շրջան` ժխտում և առճակատում» գիտաժողովի կազմակերպիչներից մեկը, որը տեղի ունեցավ այս տարի ապրիլի 24-25-ին Անկարայում: