3 հունիսի 2010 - 17:30 AMT
Ադրբեջանից բռնագաղթածները կարող են անհատույց սեփականացնել իրենց զբաղեցրած տարածքները

Հայաստանի կառավարությունը հունիսի 3-ին կայացած իր նիստում որոշել է 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված Երևան քաղաքի Շիրակի 2ա հանրակացարանային մասնաշենքից 17,4 քմ մակերեսով և Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանային մասնաշենքից 108.39 քմ մակերեսով անշարժ գույքը և համապատասխան հողատարածքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց սեփականաշնորհել այդ տարածքում բնակվողներին, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: