3 հունիսի 2010 - 18:56 AMT
Հունիսի 5-ը սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապից ելնելու տոնն է

Հունիսի 5-ին, սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապից ելնելու տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Խոր Վիրապի վանք է տարվելու սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը:

Վանքում կմատուցվի սուրբ Պատարագ:

Ուխտավորներն առիթ կունենան հպվելու մեր հավատի հայր Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքին և արժանանալու սրբի օրհնությանը, հաղորդում է Մայր աթոռի մամլո ծառայությունը: