3 հունիսի 2010 - 18:57 AMT
Հունիսի 5-ին Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները կտեղափոխվեն Խոր Վիրապ եկեղեցի

Հունիսի 5-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է վիրապից Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքի տոնը: Տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Խոր Վիրապ եկեղեցի կտեղափոխվեն Սբ.Գրիգոր Լուսավորչի մասունքները: Ուխտագնացները հնարավորություն կստանան շոշափելու Հայաստանում քրիստոնեությունը տարածած սրբի մասունքները և ստանալ Սրբազանի օրհնությունը:

Նույն օրը նաև պատարագ կմատուցվի: