4 հունիսի 2010 - 18:49 AMT
Հովիկ Աբրահամյանը կմասնակցի Եվրոպայի Խորհրդի երկրների խորհրդարանների ղեկավարների խորհրդաժողովին

Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի Եվրոպայի Խորհրդի երկրների խորհրդարանների ղեկավարների խորհրդաժողովին, որը տեղի կունենա հունիսի 10-12-ը Կիպրոսի Լիմասսոլ քաղաքում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդեց ՀՀ ԱԺ-ից աղբյուրը: Խորհրդաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները` «Ընդդիմության իրավունքներն ու պարտականությունները խորհրդարանում», «Մարդու միջազգային իրավունքներն ու խորհրդարանները` անխտրականության սկզբունքը»: