5 հունիսի 2010 - 13:13 AMT
Հրանտ Դինքի սպանության նկարագրության համար մեղադրվող լրագրող Նեդիմ Շեներն արդարացվել է

Լրագրող Նեդիմ Շեներն, որը մեղադրվում էր իր «Դինքի սպանությունը և իրավապահ մարմինների սուտը» գրքում հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը նկարագրելու մեջ, արդարացվել է:

Դատարանը հանգել է այն եզրակացության, որ գրքում հիշատակված անուններից մի քանիսն արդեն հայտնի են եղել հանրությանը, իսկ այսպես կոչված գաղտնի փաստաթղթերը հասանելի են եղել Դինքի սպանության մասին գործին մինչև լրագրողի հրապարակումը, հաղորդում է Hurriyet Daily News-ը: