5 հունիսի 2010 - 13:36 AMT
«Էրեբունին» դարձել է Գևորգ Զարգարյանին նվիրված ֆուտզալի մրցաշարի հաղթող

Հունիսի 4-ին կայացան ֆուտզալի մրցաշարի եզրափակիչ խաղերը, որը նվիրված էր «Եվրոպա» թիմի երիտասարդ դարպասապահ Գևորգ Զարգարյանի հիշատակին:

3-րդ տեղի համար խաղում «Պոլիտեխնիկը» հանդիպեց «Եվրոպային», վերջինս դարձավ բրոնզե մեդալակիր:

«Քախսին» և «Էրեբունին» խաղացին մրցաշարի եզրափակչում, «Էրեբունին» ավելի ուժեղ էր և հաղթեց 7:5 հաշվով` դառնալով մրցաշարի հաղթող: