5 հունիսի 2010 - 14:22 AMT
«Արարատը» 20 միավորով Հայաստանի Առաջին լիգայի առաջատարն է

Հունիսի 4-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի Առաջին լիգայի 9-րդ տուրը: «Փյունիկ-2»-ը հանդիպել է «Փյունիկ-3»-ի հետ և հաղթել 6:2 հաշվով

«Բանանց-2»- «Շիրակ-2» խաղում առավել ուժեղ էին երևանյան ակումբի ֆուտբոլիստները և հաղթանակ են տարել 6:1 հաշվով:

«Շենգավիթ»- «Միկա-2» և «Արարատ»- «Իմպուլս» հանդիպումներն ավարտվել են ոչ ոքի համապատասխանաբար 1:1 և 2:2 հաշվով:

Մրցաշարային աղյուսակը 20 միավորով գլխավորում է «Արարատը», «Գանձասար-2»-ը 4 միավորով ետ է մնում առաջատարից: