5 հունիսի 2010 - 14:54 AMT
Էրդողանն անձամբ կմասնակցի «Գազայի շրջափակման» ճեղքմանը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «Գազայի հատվածի շրջափակումն»անձամբ ճեղքելու մտադրության մասին, այսօր հաղորդել է լիբանանյան «Ալ Մուսթակբալ» թերթը, հղում անելով իրազեկ աղբյուրներին:

Ինչպես հաղորդում է Լիբանանում հրատարակվող թերթը, Էրդողանը տեղեկացրել է իր ծրագրերի մասին Սպիտակ տան վարչակազմին: Նա, մասնավորապես, ասել է, որ թուրքական ռազմանավերը դեպի Գազա կուղեկցեն հումանիտար օգնությամբ շարասյուները: ԱՄՆ վարչակազմը խնդրել է Թուրքիայի վարչապետին հետաձգել իր պլանները, գրում է լիբանանյան թերթը: