5 հունիսի 2010 - 15:07 AMT
Գագիկ Ծառուկյան. Ղարաբաղը ոչ մի հանգամանքում չի կարող սակարկության առարկա լինել

Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի հավատարիմ ընկերը և մեր կուսակցությունը միշտ հանդես կգա Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական, դաշնակցային ու տնտեսական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման օգտին: Այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Մենք ամեն ինչ կանենք այդ հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման համար»,-նշել է նա:

Միևնույն ժամանակ Ծառուկյանը հերթական անգամ ընդգծեց, որ Ղարաբաղը ոչ մի հանգամանքում չի կարող սակարկության առարկա լինել: «Մենք պետք է ուշադրություն դարձնենք խնդիրներին և լուծենք դրանք անկախ նրանից, թե ով ինչ կասի: Մեր հիմնական սկզբունքն է մեր ծրագրերի ու նպատակների իրագործումը, մասնավորապես, ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված գործունեության ակտիվացումը»,-ասել է Ծառուկյանը: