5 հունիսի 2010 - 15:33 AMT
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը քննարկել է նորացված Մադրիդյան սկզբունքները ԵԱՀԿ ՄԽ հետ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Վենետիկում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ), Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա) և Իգոր Պոպովի (Ռուսաստան) հետ: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված իրավիճակն ու նորացված Մադրիդյան սկզբունքները, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: