6 հունիսի 2010 - 16:08 AMT
Լոս Անջելեսի ժամանակակից արվեստների թանգարանում կբացվի Արշիլ Գորկու ցուցահանդեսը

Հայազգի ամերիկացի նկարիչ Արշիլ Գորկու ցուցահանդեսը հունիսի 6-ին կբացվի Լոս Անջելեսի ժամանակակից արվեստների թանգարանում: Ցուցահանդեսի այցելուներին կներկայացվի նկարչի զարմանալիորեն դաժան կյանքն ու ստեղծագործությունների պատմությունը: Գորկին համարվում է ԱՄՆ աբստրակցիոնիզմի պիոներներից մեկը:

Կներկայացվեն Արշիլ Գորկու 25-ամյա աշխատանքի արդյունքում ստեղծած ավելի քան 120 աշխատանք, հաղորդում է Asbarez.com-ը: