7 հունիսի 2010 - 12:21 AMT
Լևոն Արոնյանն իսպանական Լեոնում ընթացող արագ շախմատի մրցաշարի եզրափակչում զիջել է Բորիս Գելֆանդին

Գրոսմայստեր Լևոն Արոնյանըհունիսի 4-6-ն Իսպանիայի Լեոն քաղաքում մասնակցել է արագ շախմատի ավանդական մրցաշարին:Արոնյանի մրցակիցներն էին Բորիս Գելֆանդը (Իսրայել), Լենյեր Դոմիննգես Պերեսը (Կուբա) և Ֆրանսիսկո Վալյեհո Պոնսը (Իսպանիա):

Վիճակահանությամբ Արոնյանը հանդիպել է Դոմինգեսին և հաղթել 2.5:1.5 հաշվով, իսկ Գելֆանդը 3.5:2.5 հաշվով պարտության է մատնել Պոնսին:

Եզրափակչում Գելֆանդն ավելի ուժեղ էր և 4:2 հաշվով պարտության մատնելով Արոնյանին` դարձել է մրցաշարի հաղթող: