7 հունիսի 2010 - 13:01 AMT
Աբրահամ-Ֆրոչ մենամարտը կկայանա սեպտեմբերի 18-ին Մոնրեալում

Կարլ Ֆրոչի փրոմոութեր Միք Հենեսին հայտարարել է, որ «Super Six»-ի 3-րդ փուլի մենամարտը Արթուր Աբրահամի (Գերմանիա) և Կարլ Ֆրոչի (Անգլիա) միջև տեղի կունենա Մոնրեալում (Կանադա) սեպտեմբերի 18-ին, հաղորդում է բրիտանական «The Guardian» թերթը:

Երկար ժամանակ բռնցքամարտիկների թիմերին չէր հաջողվում համաձայնության գալ մարտի անցկացման վայրի շուրջ: Ֆրոչը հրաժարվում էր մարտն անցկացնել Գերմանիայում, իսկ Աբրահամն իր հերթին չէր ցանկանում բռնցքամարտել Նոթինգհեմում (Անգլիա):

Ֆրոչի թիմը ցանկանում էր այդ մարտն անցկացնել ԱՄՆ-ում, սակայն Աբրահամի թիմը մերժել էր առաջարկը, քանի որ մենամարտը պետք է կայանա Եվրոպայում, Ֆրոչն էլ իր հերթին հրաժարվել էր մենամարտել Շվեյցարիայում: