Հունիսի 5-ին և 6-ին կայացան Հայաստանի Բարձրագույն Լիգայի 10-րդ տուրի հանդիպումները: Կապանի «Գանձասարը» հանդիպեց «Շիրակի» հետ և 1:0 հաշվով հաղթանակ տարավ: Գոլը հարվածեց Արմեն Տատնիցյանը` հաջողությամբ իրացնելով 11-մետրանոց հարվածը:
Հայաստանի այս տարվա գավաթակիր «Փյունիկը» 3:0 հաշվով Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում հաղթեց «Իմպուլսին»: Գոլերը հարվածեցին Արթուր Յուզբաշյանը, Էդգար Մալաքյանը և Գևորգ Ղազարյանը:
«Բանանցը» Միգել դա Սիլվայի և Էդուարդո դոս Սանտոսի գոլերի շնորհիվ վստահ հաղթանակ տարավ «Ուլիսի» նկատմամբ:
Տուրի միակ ոչ ոքի հաշիվն արձանագրվեց «Կիլիկիա» - «Միկա» հանդիպման արդյունքում: Առաջինը գոլ հարվածեցին «Միկայի» ֆուտբոլիստները, աչքի ընկավ Էդնեյ դե Օլիվեյրան: Սակայն 85-րդ րոպեին Տիգրան Գրիգորյանը հավասարեցրեց հաշիվը:
Մրցաշարային սանդղակը շարունակում է 26 միավորով գլխավորել «Փյունիկը», «Բանանցը» զիջում է 3 միավորով, իսկ 3-րդ տեղում «Ուլիսն» է (20 միավոր):