7 հունիսի 2010 - 13:35 AMT
Սուզդալում կքննարկվեն հակամենաշնորհային քաղաքականության իրագործման խնդիրները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանն այսօր մեկնում է Ռուսաստանի Դաշնություն` Սուզդալ քաղաքում հունիսի 8-10-ը մասնակցելու ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (ՀՊՄԽ) հերթական` 31-րդ նիստին, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը:

ԱՊՀ ՀՔՄԽ 31-րդ նիստի ընթացքում Ա. Շաբոյանը զեկույցով հանդես կգա «Հայաստանի հանրապետությունում իրականացվող Հակամենաշնորհային քաղաքականության վերլուծությունը և առաջարկություններ դրա կատարելագործման ուղղությունների վերաբերյալ` հաշվի առնելով ԱՊՀ անդամ երկրների լավագույն փորձը» թեմայով:

Հայաստանի պատվիրակության կազմում են նաև ՀՀ ՏՄՊՊՀ աշխատակազմի ղեկավար Վահան Եզիազարյանը և Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը: