7 հունիսի 2010 - 21:36 AMT
Տիգրան Բալայան. Ադրբեջանը պետք է դադարի ներկայացնել իր պատկերացումները իրավունքի մասին` որպես միջազգային իրավունք

Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում առաջընթացը հնարավոր կլինի, երբ Ադրբեջանը սուր ճոճելու փոխարեն ընդունի իր պատասխանատվությունը հակամարտության սանձազերծման և դրա հետևանքների համար, դադարի ներկայացնել իր պատկերացումները իրավունքի մասին` որպես միջազգային իրավունք, և անպտուղ չաղավաղի հակամարտության էությունը և բանակցային գործընթացի բովանդակությունը: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ այդ երկրի ԱԳ նախարարն ու մի քանի այլ պաշտոնյաներ պնդում են, թե ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման առաջընթացը, իբր, Հայաստանի կողմից խոչընդոտվում է, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: