8 հունիսի 2010 - 11:33 AMT
Բարաք Օբամա. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է ԱՄՆ գերակայությունը

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը վճռորոշ նշանակություն ունի Հարավային Կովկասի համար: Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակում, որը Ադրբեջան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է հանձնել ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: Ինչպես հաղորդում է ԱՄՆ ՊՆ պաշտոնական կայքը, նամակում Օբաման նշել է, որ այս հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է ԱՄՆ գերակայությունը: